Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու վրա փակցրել են Ադրբեջանի դրոշը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 10, 24News

․

Ադրբեջանական բարբարոսության թիրախ դարձած Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու վրա փակցվել է Ադրբեջանի դրոշը: Համապատասխան լուսանկարը հրապարակել է Տելեգրամի Mediaport ալիքը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ին Ադրբեջանի զինված ուժերը երկու անգամ հրթիռակոծել էին Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին:

--00--ԱՀ