Արարատի մարզում առանց ջրօգտագործման թույլտվության ապօրինի խորքային հորի գործողությունը կասեցվել է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News

4302e5f3-a212-4452-a225-184bad3c17e7.jpg

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները շարունակում են ջրային ռեսուրսների օգտագործմանն ու պահպանությանն ուղղված վերահսկողական դիտարկումները։

Արարատի մարզում ավազակոպճային խառնուրդի լվացման աշխատանքներ իրականացնող «Կ. ՆԱՐԵԿ» ՍՊԸ-ում տեսուչներն արձանագրել են ապօրինի խորքային հորի շահագործում։

Առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության ապօրինի խորքային հորի գործողությունը կասեցվել է։

--00—ԶՀ