Սորոսը ԱՄՆ կառավարությունից չի ստացել որևէ թույլտվություն և լեգիտիմություն․ Բոլթոն

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 10, 24News 

․

«Սորոսը գործում է իմ անունից, ԱՄՆ անունից չի գործում։ Այն կազմակերպությունները, որոնց նա ֆինանսավորում է, պատասխանատու են իրենց ղեկավարությանը», -  այս մասին «Արմնյուզ»-ի եթերում ասաց Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը։

Բոլթոնը նշեց, որ ԱՄՆ կառավարությունից հրամաններ չեն ստանում, դա հաստատ է։ Մարդիկ չպետք հավատան նրան, որ Սորոսն ԱՄՆ պաշտոնական քաղաքականությունն է ներկայացնում։ Այս հարցի շուրջ նաև ԱՄՆ-ում շատ բանավեճեր կան։

«Մարդիկ կարող են Սորոսի կազմակերպությանը վերաբերվել այնպես, ինչպես ցանկանում են, բայց այն ԱՄՆ կառավարությունից չի ստացել որևէ թույլտվություն և լեգիտիմություն»։

--0--ԱՀ