Nissan-ը Աճառյան փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինս տեղում մահացել է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News

Снимок экрана 2023-04-21 135628

Այսօր՝ ապրիլի 21-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։10-ի սահմաններում Nissan մակնիշի ավտոմեքենան Աճառյան փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտնին։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ  Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։

Վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վիրավորին, սակայն օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է հետիոտնի մահը։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ