Վերստին խոստանանք երբեք չմոռանալ․ ԱՄՆ փոխնախագահը ոգեկոչել է Ցեղասպանության զոհերի հիշատակը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News

1109511

Միացյալ Նահանգների փոխնախագահ Քամալա Հարիսը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը՝ կոչ անելով մշտապես հանդես գալ ընդդեմ ատելության և երբեք չմոռանալ կատարվածը։

«Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված 1,5 միլիոն մարդկանց հիշատակը։ Հիշելով պատմության այդ ցավալի դրվագը՝ եկեք վերստին խոստանանք երբեք չմոռանալ և հանձնառու լինենք խոսել ընդդեմ ատելության՝ իր բոլոր դրսևորումներով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, «Թվիթեր»-ի իր էջում գրել է ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը։

--00—ՅՄ