Արցախի իշխանությունները ներկայացված չեն Հակարիի կամրջի բացման բանակցություններում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News

Screenshot 2023-04-25 142013

Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի մասնակցությամբ շարունակվում են Հակարիի կամուրջը բացելու շուրջ բանակցությունները։

«Այն, որ ռուսական կողմը մի քանի օր է աշխատում է ու բանակցություններ վարում, անժխտելի է, բայց որ արցախյան կողմը ներգրավված լինի՝ ո՛չ»,- 24News-ի հետ զրույցում ասաց Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

«Ես կարծում եմ՝ արցախյան իշխանություններն արդեն համարում են, որ հայտարարություն կամ կոչ անելը արդեն իսկ մեծ աշխատանք է, որն իրենք արել են, գործուն քայլեր, բնականաբար, այդ ուղղությամբ չկան»,-նշեց Հակոբյանը՝ հավելելով, որ «Արցախի իշխանություններն իրենք իրենց դիտարկում են որպես օբյեկտ, ոչ թե որպես սուբյեկտ»։

Մերի Մանուկյան

--00—ՅՄ