Ցանկանում եմ, որ յուրաքանչյուրը հավատա իր ուժերին ու կարողություններին․ Արմեն Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 1, 24News

photo_2023-05-01_12-18-07

Հայաստանի 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ․

«Այսօր Աշխատանքի օրն է՝ ևս մեկ հիշեցում բոլորիս, որ ցանկացած իրավիճակում ցանկացած խնդրի՝ ազգային, պետական թե անձնական, լուծման բանալին ազնիվ, նվիրված և նպատակասլաց աշխատանքն է, պատասխանատվությունն ու կարգապահությունը, հարգանքն աշխատանքի ու աշխատող մարդու նկատմամբ:

Ցանկանում եմ, որ յուրաքանչյուրը հավատա իր ուժերին ու կարողություններին, հնարավորություն ունենա հետևողական աշխատանքով կերտել իր հաջողության պատմությունը, որը նաև երկրի հաջողոթյան պատմությունն է»։

--00—ՅՄ