Վրաստանում ՀՀ դեսպանը քննարկել է Լարսով իրականացվող բեռնափոխադրումային հարցերը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News

վրաստան-հայաստան

Մայիսի 1-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում ունեցավ Վրաստանի ֆինանսների նախարարության Եկամուտների ծառայության ղեկավար Լևան Կակավայի հետ: Տեղեկանում ենք դեսպանության մամուլի հաղորդագրությունից։ 

Հանդիպմանը կողմերն անդրադարձան Վրաստանի տարածքով իրականացվող բեռնափոխադրումներին վերաբերող մի շարք ընթացիկ հարցերի։ Կարևորվեց Հայաստանի և Վրաստանի մաքսային ծառայությունների միջև առկա բազմաշերտ համագործակցության հետագա խորացումն ու ընդլայնումը։

--00—ՍՊ