Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ պետք է կիրառվեն․ ԱՄՆ Սենատի հանձնաժողով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News

56e6309c-0dec-43a7-9bac-f99fac6a96d2.jpg

Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ հարկավոր է պատժամիջոցներ կիրառել, մինչ Վաշինգտոնը ճնշում է գործադրում Բաքվի վրա Լաչինի միջանցքը բացելու հարցում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը:

«Բաքվի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակումից 150 օր անց ակնհայտ է, որ Ալիևը հումանիտար ճգնաժամ է ստեղծում և անջատում կարևոր ենթակառուցվածքների էլեկտրաէներգիան: Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցները պետք է դրված լինեն սեղանին, մինչ մենք ճնշում ենք գործադրում Լաչինի միջանցքը բացելու համար», - նշված է հանձնաժողովի Twitter-ի էջում հրապարակված գրառման մեջ: 

Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը գրառմանը կցել է հաղորդագրություն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղն արդեն 5 ամիս գտնվում է շրջափակման մեջ, գազի և էլեկտրաէներգիայի անջատումները շարունակվում են, իսկ տարածաշրջանի ամենամեծ ջրամբարի պաշարները սպառվում են, ինչը սպառնում է տարածաշրջանը թողնել առանց հիդրոէլեկտրակայանի:

--00—ԶՀ