Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները կրկին կհանդիպեն Բրյուսելում հուլիսին

ԵՐԵՎԱՆ,  ՄԱՅԻՍԻ 14, 24News

Հուլիսին Բրյուսելում նախատեսված է Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ հաջորդ հանդիպումը: Այս մասին հանդիպումից հետո հայտնել է ԵԽ ղեկավար Շառլ Միշելը:

Միշելը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները պատրաստ են երկարաժամկետ խաղաղության տարածաշրջանում:

«Կողմերը առաջընթաց են արձանագրել նաև սահմանազատման հետ կապված խնդիրների լուծման հարցում։ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները վերահաստատել են իրենց հավատարմությունը Ալմաթիի հռչակագրին» - ընդգծել է Շառլ Միշելը:

 --00—ԱՊ