Բրյուսելում հանդիպել են Բորելը և Բայրամովը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

bb

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ:

Հաղորդում է APA-ն։

Հանդիպումը կայացել է այսօր Բրյուսելում, այլ մանրամասներ չեն հաղորդվում։ 

Հիշեցնենք, նախօրեին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:

Բանակցություններից հետո Միշելն ասել է՝ Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու հանձնառությունը․ Հայաստանի տարածքը 28 հազար 900 քառակուսի կիլոմետր է, իսկ Ադրբեջանինը՝ 86 հազար 600 քառակուսի կիլոմետր։

--00—ՍՊ