Բայրամովը բարձր է գնահատել հայ-ադրբեջանական բանակցությունների դինամիկան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 25, 24news

սս

Լեռնային Ղարաբաղի հարցով անցկացվող բանակցությունների դինամիկան բավականին բարձր է։ Այդ մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳ նախարարը՝ Մոսկվայում Հայաստանի և Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարների հետ հանդիպմանը․

«Բանակցային գործընթացի դինամիկան բավականին բարձր է»,- ասել է նա։
 

Բայրամովը հավելել է, որ բանակցային գործընթացի արդյունքները «մի փոքր զիջում են բուն բանակցային գործընթացի դինամիկային»․

«Սակայն, այդուհանդերձ, սխալ կլիներ ասել, թե դրական արդյունք ընդհանրապես չկա կամ գոյություն չունի»,- նշել է նա։

--00—ՍՊ