Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի կասեցումը վերացվել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News

Screenshot 2023-05-16 112848

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է անհատ ձեռնարկատեր Արսեն Հարությունյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը (Արշակունյաց պողոտա):

Երևանի կենտրոնի տեսուչների կրկնակի ստուգմամբ պարզվել է, որ նախկինում արձանագրված խախտումները վերացվել են:

--00—ՅՄ