Լցակայանը կապարակնքվեց․ տեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News

տեսչական մարմին

 

Շուկայի Վերահսկողության Տեսչական Մարմինը հաղորդում է, որ հեղուկացված ածխաջրածնային գազի մանրածախ վաճառքով զբաղվող «Մելանյա Մկրտչյան» ԱՁ-ում Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգման արդյունքում պարզվել է, որ օրենսդրական չափագիտական հսկողության ենթակա չափման միջոցը` 1 վառելիքաբաշխիչ աշտարակը 2 ճկափեղերով, ստուգաչափված և տեսակը հաստատված չի եղել։

Տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի կողմից արձակվեց կարգադրագիր, իսկ լցակայանը կապարակնքվեց` հետագա շահագործումը բացառելու նպատակով։

--00—ՍՊ