Կառուցել եմ 5 միլիոնից ավելի շինություն աշխարհում․ վերադարձել եմ Հայաստան․ Վերմիշյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏ 21, 24News

ՀՀ կառավարության մարտի 21-ի նիստում որոշում կայացվեց Վահագն Վերմիշյանին Քաղաքաշինության կոմիտեի նախագահ նշանակելու մասին: Վերմիշյանը ներկայացրեց կենսագրական մանրամասներ, նշեց, որ մասնագիտությամբ ճարտարապետ է:

Տարբեր երկրներում նախագծել և կառուցել է 5 մլն-ից ավելի շինություններ, արդեն 1,5 տարի է՝ Հայաստանում է, որոշել է աշխատել հայրենիքի համար: