Սամվել Բաբայանը դեմ չէ Արցախում պաշտպանության պետական կոմիտե ստեղծելու և դրան անդամակցելու առաջարկին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News

l-Itxi6BJKSR

Արցախի «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի մամուլի ծառայությունը մեկնաբանություն է ներկայացրել ԱՀ ԱԺ նախագահի առաջարկած կառավարման մոդելի վերաբերյալ։

«Ի պատասխան ԶԼՄ-ների հարցումների՝ հայտնում ենք, որ մայիսի 18-ին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի՝ պաշտպանության պետական կոմիտե ստեղծելու և Սամվել Բաբայանին այդ մարմնի անդամ առաջարկելու գաղափարին «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը սկզբունքորեն դեմ չէ։

Առաջնորդվելով Արցախում ստեղծված ճգնաժամը հաղթահարելու մոտիվացիայով և նպատակով՝ Սամվել Բաբայանը պատրաստակամ է քննարկելու ստեղծվելիք մարմնի լիազորություններն ու գործառույթները»,-ասված է հաղորդագրության մեջ։

--00—ՅՄ