ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարներն անդրադարձել են ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների հայտարարությունների կատարմանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News

2558f587-cdc7-409b-b923-ab579b764b96.jpg

Մայիսի 19-ին Մոսկվայում կայացել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։

Քննարկվել են տարածաշրջանում կայունությանն ու անվտանգությանն առնչվող հարցեր, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը:

Կողմերն անդրադարձ են կատարել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների կատարմանը: Այս համատեքստում Արարատ Միրզոյանն ընդգծել է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վերացման կարևորությունը:

Նախարար Միրզոյանն ընդգծել է բանակցային գործընթացին զուգահեռ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման բացառման անհրաժեշտությունը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ համագործակցության օրակարգին:

--00—ԶՀ