Դժվար է աշխատել խաղաղության պայմանագրի վրա առանց ԼՂ-ում անվտանգության իրավիճակի բարելավման

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է այսօր՝ մայիսի 19-ին, Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ բանակցությունների արդյունքները։

Լավրովի խոսքով, առանձին թեմաներից մեկը եղել է խաղաղության պայմանագիրը, հայկական և ադրբեջանական կողմերը սկսել են աշխատել դրա վրա, և այժմ այն ​​ակտիվորեն քննարկվում է, այդ թվում՝ այլ միջնորդների ներգրավմամբ։

ՌԴ արտգործնախարարը հիշեցրել է Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի նախարարների հանդիպումը, ինչպես նաև մեկ շաբաթ առաջ Բրյուսելում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի բանակցությունները և նշել․ «Մեր գործընկերները (Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը․ խմբ․) այսօր հաստատեցին, որ առանց սահմանազատման, տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերի լուծման, առանց Լեռնային Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության իրավիճակի ընդհանուր բարելավման, դժվար է աշխատել խաղաղության պայմանագրի վրա»,-ասել է նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

--00—ՅՄ