Դաունի համախտատնիշով երեխաներին օգնելու համար բարեգործական համերգ և կայքի շնորհանդես

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

1

Մարտի 21-ը Դաունի համախտանիշով մարդկանց միջազգային օրն է: Այս առիթով Արարատյան Հայրապետական թեմի Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցին և «Արև-երեխաներ» երեխաների առողջության և զարգացման կենտրոն ՀԿ-ն այսօր կազմակերպել են բարեգործական համերգ և http://downchildren.am  վեբ կայքի շնորհանդեսը: Կայքը նախատեսված է Դաունի համախտանիշով մարդկանց ու նրանց հարազատների համար:

Համերգի հասույթի մի մասը կտրամադրվի աշխարհի Հատուկ օլիմպիադայի խաղերի լողի երկակի չեմպիոն, Դաունի համախտանիշ ունեցող Տիգրան Գևորգյանին, ով օրեր առաջ կորցրել է իր մայրիկին: Իսկ մյուս մասը կտրամադրվի Դաունի համախտանիշով երեխաների առողջական խնդիրների լուծմանը: