Հանրապետության հրապարակի 4 շենքերից մեկն ունի կամարաձև անցում․ այնտեղից երևում էր Արարատը. Թանդիլյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News

347231183_6140761729378137_3166315471765571241_n.jpg

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Քչերը գիտեն, թե ինչու Հանրապետության հրապարակի 4 շենքերից միայն մեկն ունի կամարաձև անցում (դալան), որը փաստորեն խախտում է հրապարակի 4 միանման շենքերի համաչափությունը։

100 տարի առաջ Թամանյանի կողմից նախագծված հրապարակի մեջ այս դալանը ուներ կարևոր նշանակություն. այնտեղից երևում էր Արարատը։

Ընդհանրապես, քաղաքի ճարտարապետության և շինարարության մեջ պետք է լինի ոչ միայն մասնագիտական, այլ նաև արժեքային ոգի»։

--00--ԶՀ