Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը կալանավորվել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News

Vachagan-Ghazaryan-800x445

Կալանավորվել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը: Այս մասին 24News-ի հետ զրույցում հաստատեց Ղազարյանի փաստաբան Մհեր Հակոբյանը:

Հիշեցնենք, որ նա 5 տարի առաջ՝ հունիսի 25-ին, ձերբակալվել էր՝ բանկից դուրս գալիս։ Նրա ճամպրուկում հայտնաբերվել էր 120 000 դոլար և 436 մլն դրամ։

--00—ՅՄ