ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում դատավորներ են նշանակվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News

f6474465ba64e6_6474465ba652e.thumb_.jpeg

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի մայիսի 26-ի հրամանագրերով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում դատավորներ են նշանակվել:

Այսպիսով, Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել Մատինյանը, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Գայանե Խաչատրյանը և Սերգեյ Սահակյանը նշանակվել են վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորներ, իսկ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գոռ Հարությունյանը նշանակվել է վերաքննիչ քաղաքացիական դատարանում հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող առանձին դատավոր:

--00--ԶՀ