ՀՀ նախագահը Ֆրիդրիխ Նաումանի հիմնադրամի պատվիրակության հետ քննարկել է հիմնադրամի ծրագրերը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8, 24News

57976.jpg

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի տնօրենների խորհրդի անդամ Մարեն Յասպեր-Վինտերի գլխավորած պատվիրակությանը:



Հանդիմանը մասնակցել են հիմնադրամի Հարավարևելյան և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի ղեկավար Մարտին Կոտեն, Հարավային Կովկասի տարածաշրջանի ղեկավար Կատրին Բաննախը և հիմնադրամի հայաստանյան ծրագրերի կառավարող Արմեն Գրիգորյանը:



Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում և Հարավային Կովկասում հիմնադրամի կողմից իրականցվող ծրագրերը, ինչպես նաև նոր նախագծերի հնարավորությունները:



Հանրապետության նախագահն անդրադառնալով հիմնադրամի երկարատև գործունեությանը կարևորել է վերջինիս դերը Հայաստանում և, ընդհանրապես, Հարավային Կովկասում ժողովրդավարության, ժողովրդավարական գաղափարների տարածման գործում:



Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել ընդհանուր տարածաշրջանային իրողություններին, անվտանգային միջավայրի և ժողովրդավարական ինստիտուտների առնչություններին և դրական ու բացասական փոխազդեցություններին:



Նախագահ Վահագն Խաչատուրյանը շեշտել է, որ իր լիազորությունների շրջանակում պատրաստակամորեն աջակցում է Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացմանն ու զարգացմանը նպաստող նախաձեռնություններին:



Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստանում ժողովրդավարության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության ոլորտներում կատարված և ընթացքող բարեփոխումների հիմնական ուղղությունների վերաբերյալ:

 

--00--ԶՀ