Ռուսաստանը Կիևի հետ երկխոսության հիմք չի տեսնում․ Կրեմլ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 11, 24News

70f6637738484ec2b661cbc617194604

Կրեմլը չի ​​տեսնում հիմքեր և նախադրյալներ Կիևի հետ երկխոսություն ունենալու համար։ Այս մասին հայտարարել Է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Գործնականում այժմ չկան պայմանագրերի նախադրյալներ, ավելին, հիմա չկա ինչ-որ հիմք, թեկուզ չնչին, գոնե ինչ -որ երկխոսություն կառուցելու համար»,-ասել է Պեսկովը։

Պեսկովը թվարկել է միանգամից մի քանի գործոններ, որոնց պատճառով Ուկրաինան հրաժարվում է իրավիճակի խաղաղ կարգավորումից։

Ավելի վաղ Պեսկովը հայտարարել էր ուկրաինական հակամարտության մեջ արևմտյան երկրների աճող ներգրավվածության մասին։ Նրա խոսքով՝ Արևմուտքը չի գիտակցում Ուկրաինայում իրավիճակի սրման սահմանները։

--00—ՅՄ