Պուրակ մաքրելու մասին մտածել էի, պատգամավոր դառնալու մասին` ոչ․ «Իմ քայլի» պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

Հայկ

«Պուրակ մաքրելու մասին մտածել էի, պատգամավոր դառնալու մասին չէի մտածել»։ Այդ  մասին լրագրողների հետ զրույցում համապետական շաբաթօրյակի շրջանակում ասել է  ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը:

«Եթե շատ մարդ ներգրավվի մաքրման պրոցեսի մեջ, մեր հայրենակիցները կսկսեն քիչ կեղտոտել միջավայրը, ինչի հետևանքով կպահպանվեն մեր կանաչ այգիները և չեն աղտոտվի շատ: Երբ գալիս էինք այստեղ, բոլոր պուրակներում շատ մարդիկ կային, ինչը ոգևորող էր, ոնց որ հեղափոխության նման մի բան տեղի ունեցած լինի մարդկանց մտածելակերպի մեջ, որովհետև չեմ հիշում, որ նման մեծ թվով մարդիկ ներգրավված լինեն մաքրման աշխատանքներում»,- ասել է պատգամավորը, ապա հավելել, որ շաբաթօրյակը մասշտաբներով նմանվում է հեղափոխությանը:

Հարցին՝ ինչպե՞ս է նշվելու Քաղաքացու օրը, վերջինս պատասխանեց, որ ինչպես ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի օրն էին մարդիկ ինքնաբուխ տոնում, այդպես էլ Քաղաքացու օրը կնշեն:

«Դա ինքնաբուխ է տեղի ունեցել,  Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը մեկը խորոված էր անում, մեկը խաշլամա էր անում, մեկը պարում էր և այլն, նույնպես ինքնաբուխ նշվելու է այդ օրը: Ինձ թվում է՝ մեր ազգը դեռ երկար կհիշի այդ ցնծությունը, այդ տոնական տրամադրությունը կհիշենք ամեն ապրիլի 23-ին»,- ասել է պատգամավորը և հավելել, որ իրենք շեշտում են ոչ թե Սերժ Սարգսյանի անունը, այլ քաղաքացու հաղթանակն են նշում: