Ռուսական ռազմակայանի մասնագետները ՀՀ բարձրլեռնային գոտում ճնշելու են «հակառակորդի» ռադիոցանցերը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24news

ռէպ

Հայաստանի ռուսական ռազմակայանի(ՌԷՊ) մասնագետները բարձրլեռնային գոտում ճնշելու են պայմանական հակառակորդի ռադիոցանցերն ու նավիգացիոն համակարգերը: Տեղեկանում ենք Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից։

Ալագյազ բարձրլեռնային զորավարժարանում ռուսական ռազմակայանի զինծառայողները տեղակայելու են ռադիոէլեկտրոնային պայքարի ժամանակակից միջոցներ, առաջադրանքների կատարման ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվելու բարձրլեռնային պայմաններում՝ լեռնային կիրճերում, հատուկ կլիմայական պայմաններում սարքավորումների կիրառմանը:
 

--00—ՍՊ