Էրդողանին չեմ մեկնաբանի. ՀՀ-ն շահագրգռված է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ. կա որոշակի առաջընթաց

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 14, 24News

Թուրքիայի նախագահի հայտարարությունը չեմ մեկնաբանի և հատկապես այն հատվածը, որը վերաբերում է 3-րդ երկրներին և նրանց հնարավոր ինտեգրացիային, բայց քանի որ թեմային է առնչվում, խոսենք տարածաշրջանային ապաշրջափակման խնդրից։ Այս մասին այսօր ԱԺ-ում պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«ՀՀ-ն մեծապես շահագրգռված է տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ, ակնհայտ է, որ այդ գործընթացը պետքէ կատարվի մի քանի հայտնի սկզբունքների հիման վրա, օրինակ՝ այն երկրների ինքնիշխանության ներքո պիտի գործեն դրանք, որոնցով դրանք անցնում են, դրանք պիտի գտնվեն այն երկրների իրավազորության ներքո, որոնցում որ գտնվում են և դրանք պիտի բացվեն հավասարության սկզբունքով», - հավելեց Միրզոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԱՊ