ՊԲ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ապատեղեկատվություն է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 22, 24news

l_0x0wh_786x458z_1_1

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հունիսի 21-ին և 22-ին կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտունու, Շուշիի և Ասկերանի  շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

Ադրբեջանի ՊՆ-ն  նաև շարունակում է ապատեղեկատվությունն տարածել՝ հայտարարելով իր կողմից իբր թե խափանված և ՊԲ կողմից իրականացվող ամրաշինական աշխատանքների մասին։

--00—ՅՄ