«Արցախ» անվանումը փոխարինվել է «Լեռնային Ղարաբաղ» տեղանվանմամբ․ ՇՄ նախարարության պարզաբանումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 30, 24News

1

Մի քանի օր է` սոցիալական ցանցերում քննարկվում է ՀՀ տարածքում սպասվող եղանակի կանխատեսումների վերաբերյալ Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից տարածվող հաղորդագրությունները, որտեղ հունիսի 28-ի դրությամբ Արցախին վերաբերող եղանակային կանխատեսումները ներկայացված են Լեռնային Ղարաբաղ ձևակերպմամբ։

24News-ը մեկնաբանություն խնդրեց ՇՄ նախարարությունից, որին ի պատասխան, մեզ ուղարկեցին Արցախի Սահմանադրության՝ «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ» հատվածը, որտեղ ձևակերպումը տրված է Լեռնային Ղարաբաղ անվամբ. «Հոդված 1 1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական, սոցիալական պետություն է: 2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն և Արցախի Հանրապետություն անվանումները նույնական են»,- մատնանշեց նախարարության խոսնակը։

Պնդմանը, թե այդ ամենը հասկանալի է, բայց ինչո՞վ է պայմանավորված, որ միայն հիմա է սկսվել այդպես ներկայացվել, իսկ նախկինում՝ ոչ, ՇՄ նախարարության խոսնակ Անի Հակոբյանն ասաց․ «Ավել ոչինչ չեմ կարող մեկնաբանել»:

 

Մերի Մանուկյան

--00—ԱՊ