Վարչապետի մամուլի քարտուղարը Արցախ բառից հետո ներողություն խնդրեց ու ինքն իրեն ուղղեց

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29, 24News

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը Արցախից բռնի տեղահանվածների թվի և վիճակի մասին կառավարության հերթական ճեպազրույցի ժամանակ Արցախ բառից հետո ներողություն խնդրեց ու ինքն իրեն ուղղեց։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսներից մեկի ժամանակ անդրադարձել է այս հարցին՝ Արցա՞խ, թե՞ Լեռնային Ղարաբաղ․ «Ես ասում եմ Լեռնային Ղարաբաղ, որովետև կարող եմ միջազգային հանրությանը բացատրել, թե դա ինչ է նշանակում: Կա ստորագրված թուղթ դրա մասին, և երբ ինչ-որ մարդիկ Լեռնային Ղարաբաղ հասկացության օգտագործելու մեջ տեսնում են դավադրություն և ասում են՝ Արցա՛խ, Արցա՛խ: Նրանք, ըստ էության, իրենց դիրքորոշումը համապատասխանեցնում են Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշմանը, որ Լեռնային Ղարաբաղ չկա: Ասում եք՝ ասե՛ք «Արցախ»: Արցա՛խ, հետո՞»,-ասել է Փաշինյանը։

--00—ՅՄ