ՔՊ-ն, պարտվելով Ալավերդիում, ճնշում է բանեցնում ընտրված համայնքապետի նկատմամբ. Մեսրոպ Առաքելյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 4, 24News

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի համակերպվում նախորդ տարի Ալավերդի խոշորացված համայնքում գրանցած իր պարտության հետ և ճնշումներ է գործադրում ընտրված համայնքապետի նկատմամբ՝ այս կերպ խոչընդոտելով Ալավերդու զարգացմանը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում նշեց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։ 

«Մարզային մակարդակով իշխանությունները փորձում են ամեն կերպ խոչընդոտել աշխատանքներին։ Մասնավորապես, վերջերս օրենքի խախտումով ստուգումներ են նախաձեռնել համայնքում, փորձում են ինչ-որ խախտումներ գտնել։ Բնական է, որ ինչ-որ լուրջ բան չեն գտել։ Ցավում եմ, որ ընտրությունների արդյունքներով ընտրված համայնքապետի ու քաղաքական ուժի նկատմամբ նման գործելաոճ է, սակայն մենք շարունակում ենք մեր աշխատանքները։ Այսօր էլ մեր հիմնադրամի կողմից Ալավերդուն ավտոբուսներ ենք նվիրել», - ասաց նա։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՍՊ