Արցախի ինքնորոշումն այլընտրանք չունի․ պատգամավորը՝ Վանկուվերում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 7, 24News

սս

Վանկուվրում տեղի տեղի ունեցող ԵԱՀԿ վեհաժողովի /հուլիս 1-4/ աշխատանքներին զուգահեռ շատ կարևոր հանդիպումներ ունեցա British Columbia նահանգի վարչապետ Դեյվիդ Էբբիի, նահանգի առողջապահության նախարար Էդրիան Դիքսի և Կանատայի խորհրդարանի անդամ Փարմ Բեյնսի, Կանադայի Ֆինանսների նախարարի խորհրդարանական Թերի Բիչի հետ, ֆեյսբուքյան էջում հայտնում է «Հայաստան» խմբակցության պատգամավո Լիլիթ Գալստյանը,

«Բնականաբար մեր քննարկումների առանցքում ադրբեջանական ագրեսիայի արդյունքում Արցախում ստեղծված գոյաբանական ճգնաժամն էր, շարունակական շրջափակման հետևանք հանդիասացող հումանիտար ճգնաժամը, նոյեմբերի եռակողմ համաձայնության ոտնահարումը, գերիների և կորած անձանաց անհապաղ վերադարձի խնդիրը»,- նշել է նա։

Պատգամավորը բարձրաձայնել է՝ Ադրբեջանի ցեղասպանական վարքագիծն ապացուցում է, որ ԱՐՑԱԽԻ ԻՆՔՈՐՈՇՈՒՄՆ այլընտրանք չունի։

Կանադայի պառլամենտի անդամների հետ զրույցներում կարևորվել են նաև միջազգային հարթակներում հայկական խնդիրների, և հատկապես Արցախի հիմնախնդրում պրոհայկական կեցվածքների որդեգրումը․

«Անչափ կարևորում եմ, որ նախարար առողջապահության նախարար Էդրիան Դիքսն ու Կանատայի խորհրդարանի անդամ Փարմ Բեյնսը հանդիպումը տեղի ունեցավ Վանկուվրի Հայ կենտրոնում, ուր ներկա էին մեր համայնքի ներկայացուցիչներ։

Իսկապես, ոգևորված եմ մեր ոչ մեծաթիվ, բայց կազմակերպված համայնքի Հայրենիքին անմնացորդ նվիրումի վարքագծից։

Ի վերջո, Կանադայի բարձր ղեկավարության հետ հանդիպումների շարքը պայմանավորված է Վանկուվրի հայ համայնքի նկատմամբ հարգանքով, որոշիչ դերակատարությամբ, որ կազմակեպել էին Կանատայի Արևմտեան շրջանի Հայ Դատի հանձնախումբի անդամներ Վահէ Անտոնեանը, Վահէ Յակոբեանը և Ջեք Տեր-Հակոբյանը»,- նշել է Գալստյանը։ 

--00—ՍՊ