Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մեքենաների համար, Թալինում և Արթիկում ձյուն է գալիս

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

1

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 26-ին, ժամը 15:00-ի դրությամբ Թալինի եւ Արթիկի տարածաշրջանների ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում:

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ եւ կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման եւ աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական եւ հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: