ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն ԱՄՆ-ում քննարկել է ռազմաօդային ուժերի ոլորտում համագործակցության հեռանկարները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 19, 24news

photo_2023-07-19_11-36-59

ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակում` հուլիսի 18-ին, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ զինված ուժերի միավորված շտաբների պետերի նախագահի տեղակալ, ծովակալ Քրիստոֆեր Գրեդիի և ԱՄՆ ռազմաօդային ուժերի շտաբի պետ, գեներալ Չարլզ Բրաունի հետ:

էդվարդ ասրյան
էդվարդ ասրյան

Հանդիպումների ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան պաշտպանական գործընկերության ներկայիս ընթացքին, առաջիկա ծրագրերին, համատեղ միջոցառումների անցկացմանը, «Հրամանատրում առաջադրանքի միջոցով» հայեցակարգի և արհեստավարժ սերժանտական համակարգի ներդրմանը, ինչպես նաև ռազմաօդային ուժերի ոլորտում առավել լայն համագործակցության հնարավորություններին ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:

էդվարդ ասրյան

--00—ՅՄ