«Կողք-կողքի, հարևանությամբ ապրելու» միտքս վերաբերում էր աղվաններին, թալիշներին, լեզգիներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 21, 24News

0b1b1e67-c0d0-42ae-a6e0-0e37b95a93e3.jpg

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը մեկնաբանել է Միավորված ազգերի կազմակերպության մշտական անդամ երկրների ղեկավարներին ուղղված իր ուղերձը.

«2023 թվականի հուլիսի 21-ին ուղերձով դիմել եմ Միավորված ազգերի կազմակերպության մշտական անդամ երկրների ղեկավարներին, որտեղ հնչեցրած «հազարամյակներ շարունակ ապրել ենք կողք-կողքի» արտահայտությունը տարատեսակ մեկնաբանությունների տեղիք է տվել:

Հստակեցնելու համար ընդգծում եմ, որ տարածքում, որտեղ 20-րդ դարի սկզբին ձևավորվել է Ադրբեջանի Հանրապետությունը, 1000-ամյակներով ապրել և ապրում են տարբեր ազգություններ՝ աղվաններ, թալիշներ, լեզգիներ, քրդեր, ուդիներ, թաթեր, ցախուրներ և այլք:

Գաղտնիք չէ, որ ազգային փոքրամասնությունները միշտ էլ ճնշվել են Ադրբեջանի բռնատիրական ռեժիմի կողմից: Հենց այդ պատճառով էլ  2020 թվականի պատերազմի ժամանակ, կոչով դիմել էի բոլոր այդ ազգ-ազգություններին, որ զերծ մնան Արցախի դեմ ռազմական գործողություններին մասնակցելուց, որ կարող են սպիտակ դրոշով անցնել մեր կողմը, ու մենք կապահովենք նրանց անվտանգությունը՝ ընդհուպ տեղափոխելով երրորդ երկիր:

«Կողք-կողքի, հարևանությամբ ապրելու» մասին միտքս վերաբերում էր այդ ժողովուրդներին:

Ուղերձի շեշտադրումները պատմական ու իրադարձային հենք ունեն»,-ասվում է պարզաբանման մեջ։

--00—ԶՀ