Մոսկվայում այսօր կքննարկվի Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման հարցը․ ՌԴ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 25, 24News

ս

Մոսկվայում այսօր կկայանա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։ ՌԴ ԱԳՆ հաղորդմամբ՝ ի թիվս այլ հարցերի՝ քննարկվելու է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման հարցը․

«Նախատեսվում է նաև քննարկել տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, սահմանների դելիմիտացիան և այլ հարցեր»,- ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։ 

--00—ՍՊ