ՌԴ դեսպանությունը նոտա է հղել ՀՀ ԱԳՆ-ին՝ պահանջելով ապահովել շրջափակման վերացումը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News

ռտ

Երևանում ՌԴ դեսպանատան շենքն ամբողջությամբ արգելափակված է ցուցարարների կողմից։ Դիվանագիտական ​​առաքելությունը նոտա է հղել Հայաստանի ԱԳՆ-ին միջոցներ ձեռնարկելու ակնկալիքով։ Այս մասին ռուսական ՏԱՍՍ լրատվական ծառայությանը հայտնել են դեսպանատան մամուլի ծառայությունից։

«Մենք ուշադրություն ենք դարձրել համացանցում տարածված բողոքի ակցիայի կոչերին ՀՀ-ում ՌԴ դեսպանատան շենքի մոտ, որոնց հայտնվելուց հետո դիվանագիտական ​​առաքելությունը արգելափակվել է սկզբում մասամբ, ապա՝ ամբողջությամբ, բնականոն գործունեությունը դեռևս անհնար է կազմակերպել։

Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների հետ գտնվում ենք կապի մեջ, նոտա ենք հղել ՀՀ ԱԳՆ-ին՝ դիվանագիտական ​​հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայով ստանձնած պարտավորություններին համապատասխան դեսպանության բնականոն գործունեությունը վերականգնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու մասին»,- նշված է տարածված հաղորդագրությունում։

 

--00—ԱՊ