Չնայած Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին՝ խաղաղության օրակարգն անփոփոխելի է. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 25, 24news

Միջազգային և աշխարհաքաղաքական իրավիճակն աշխարհում շարունակում է մնալ լարված և անկայուն։ Աշխարհակարգը, որը համարվում էր մեր տարածաշրջանի կայունության գործոններից մեկը, ըստ էության գոյություն չունի։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանի խոսքերով, ստեղծված իրավիճակում կարևոր է տարածաշրջանային ոչ կոնֆորտացիոն քաղաքականության մշակումն ու զարգացումը․ «ՀՀ-ի հետ սահմանակից որևէ երկիր մեկը մյուսի հետ կոնֆորտացիոն հարաբերություն չունի, սուր հարցերը լուծվում են բանակցություններով։ Այս առումով Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը մեզ համար կարևոր է»,-ասաց նա։

ՀՀ վարչապետը ընդգծեց՝ ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամը էմոցիոնալ բարձր ֆոն է ստեղծել, բայց շարունակում են հաստատակամ լինել խաղաղության օրակարգին։

--00—ՅՄ