Փաշինյանը հաստատեց՝ Հայաստանը ճանաչում է Արցախն Ադրբեջանի կազմում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News

Ադրբեջանի 86.6 հազար քառ կմ-ը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը, բայց նաև պետք է արձանագրենք, որ ԼՂ հայերի իրավունքների ու անվտանգության հարցը պետք է քննարկվի Ստեփանակերտ-Բաքու ձևաչափով։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ ՀՀ բոլոր կառավարությունները ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը․ «Իսկ ես ավելի եմ կոնկրետացրել։ ՀՀ-ն պատրաստ է ճանաչել Ադրբեջանի 86.6 հազար քառ կմ-ը»,-ասաց նա։

Փաշինյանն ընդգծեց, որ Ադրբեջանը Արցախում ցեղասպանության և էթնիկ զտման քաղաքականություն է վարում․ «Մեր գործողություններն են ոչ միայն միջազգային ճնշումներով, այլև՝ Ադրբեջանի հետ կառուցողական հաղորդակցությամբ այս խնդրի լուծմանը գնալը»:

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ