«Այլևս ի վիճակի չեմ նայելու նրանց քաղցած աչքերին». Ռուզաննան խնդրում է օգնել՝ կերակրել 5 երեխաներին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 2, 24News

յան

Արցախցի Ռուզաննան խնդրանքով դիմել է բոլորն՝ օգնել կերակրել երեխաներին։

Ռուզաննան հինգ անչափահաս երեխա ունի, որոնցից երկուսը ունեն հաշմանդամություն, ապրում են Ստեփանակերտում։

«Այլևս անհնար է դարձել սնունդ հայթայթելը, բալիկներս մատնվել են սովի, նրանց կյանքին վտանգ է սպառնում։ Խնդրում եմ Ձեզ օգնել՝ կերակրել բալիկներիս, այլևս ի վիճակի չեմ նայելու նրանց քաղցած աչքերին։ Ապրում եմ հանուն բալիկներիս, պայքարում եմ այս սուրբ հողի համար»,- Facebook-ում գրել է նա։

--00—ԼՀ