Լեռնային Ղարաբաղում ամեն օր մարդիկ ուշագնաց են լինում թերսնման պատճառով․Մարուքյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News

էդ

Լեռնային Ղարաբաղում ամեն օր մարդիկ ուշագնաց են լինում թերսնման պատճառով։ Այդ մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրել  է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։

«Ադրբեջանի ղեկավարությունը դրա համար ուղղակի պատասխանատվություն է կրում, և միջազգային հանրությունը կիսում է այդ պատասխանատվությունը՝ ոչինչ չանելով մարդկանց կյանքը փրկելու համար։ Անհրաժեշտ են հրատապ գործողություններ: Դադարեցրե՛ք Լաչինի միջանցքի շրջափակումը»,- գրել է Մարուքյանը։

 --00—ԼՀ