Ղազախստանում ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել է 13 զինծառայող

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏ 28, 24News

ուղղաթիռ

Ղազախստանում Մի-8 տեսակի ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել է 13 զինծառայող, տեղեկությունը հաստատել է երկրի պաշտպանության նախարարությունը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Համացանցում է հայտնվել դեպքի վայրից տեսանյութ, որում երևում են այրվող ուղղաթիռի բեկորները, փրկարարները շտապում են մարել բռնկված հրդեհը:

Հայտնի է, որ միջադեպը տեղի է ունեցել Ղազախստանի Կըզըլօրդայի մարզում, նշվում է, որ թռիչքն իրականացվել է գիշերը՝ եղանակային բարդ պայմաններում:

Հարուցվել է քրեական գործ՝ «Թռիչքների կանոնների խախտման» հոդվածով:

Ղազախստանի ՊՆ-ն իր ցավակցություններն է հայտնել զոհերի ընտանիքներին: Հայտնի է, որ նրանց կցուցաբերվի նյութական օգնություն: