Պապիկյանն այցելել է ռազմական ոստիկանություն, հորդորել է լինել անհանդուրժող արատավոր բարքերի նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 7, 24News

Օգոստոսի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ ռազմական ոստիկանություն, խորհրդակցություն անցկացրել ղեկավար կազմի հետ: ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանը պաշտպանության նախարարին զեկուցել է զինված ուժերում օրինականության և կարգապահության ամրապնդման ուղղությամբ տարվող  աշխատանքների, առաջիկա անելիքների մասին:

ֆդ

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հորդորել է լինել անհանդուրժող արատավոր բարքերի նկատմամբ և ջանք չխնայել` դրանք զինված ուժերից արմատախիլ անելու  համար: Անդրադարձ է կատարվել հանցագործությունների կանխարգելման և բացահայտման ուղղությամբ իրականացված միջոցառումներին, կարգապահության ամրապնդմանն ուղղված զորամաս-ռազմական ոստիկանություն փոխգործակցությանը և այլ թեմաների։ Նախարար Պապիկյանը հանձնարարականներ և ցուցումներ է տվել հետագա աշխատանքների կազմակերպման վերաբերյալ:

 

--00—ԱՊ