Սերգիև Պոսադում պայթյունից ավելի քան 110 շինություն է վնասվել, կան անհետ կորածներ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 10, 24News

ավեր

Սերգիև Պոսադում օգոստոսի 9-ին տեղի ունեցած պայթյունից հետո 12 մարդ դեռ անհետ կորած է։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից, այդ մասին հայտնել են արտակարգ ծառայություններից։

«Ճշգրտված տվյալներով՝ 12 մարդու ճակատագիրը մնում է անհայտ։ Որոնողական աշխատանքները շարունակվում են», - ասել է գործակալության զրուցակիցը:

Արտակարգ ծառայություններում նաև գործակալությանը հայտնել են, որ պայթյունից հետո վնասել է ավելի քան 110 շինություն, որոնց մեծ մասը բնակելի շենքեր են։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ԼՀ