Թուրքիայում գյուղմթերքի պահեստի պայթյունը կարող է լինել դիվերսիայի հետևանք

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 9, 24News

մմմ

Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Քոջաէլի նահանգի Դերինջե շրջանում գտնվող «Գյուղմթերքի կենտրոն»-ի (TMO) պահեստներում խոշոր պայթյունի պատճառները պարզելու ուղղությամբ տարվող աշխատանքները դեռևս շարունակվում են: Այս մասին տեղեկանում ենք ermenihaber.am-ից։

Օգոստոսի 8-ին TMO-ի տնօրեն Ահմեդ Գյուլդալը թուրքական «CNN TÜRK» հեռուստաալիքի եթերում մանրամասներ է ներկայացրել տարվող աշխատանքներից:

Նա «թույլ հավանական» է համարել մամուլում շրջանառվող վարկածը, ըստ որի՝ պայթյունը տեղի է ունեցել դիվերսիոն գործողության հետևանքով։

«Այնտեղ ոչ մի այնպիսի մարդ չի կարող մտնել, ով չի անցել նավի տարածքային և ներքին անվտանգությունը (նկատի է առնվել անվտանգության աշխատակիցներին): Թե՛ լինի պետական պաշտոնյա, թե՛ լինի աշխատող և թե՛ այնտեղ ինչ-որ գործի տեր մեկը ներս մտնել չի կարող: Բոլոր վարկածները միանշանակ դիտարկվելու են, սակայն այդ վարկածն ավելի քիչ է հավանական»:

--00—ԼՀ