ԱՀ ԱԺ նախագահն ու ԱՀ ԱԽ քարտուղարը քննարկել են անվտանգային իրավիճակին առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News

քնն

Օգոստոսի 17-ին ԱՀ Ազգային ժողովի նախագահն ընդունել է ԱՀ ԱԽ քարտուղար Սամվել Շահրամանյանին:

Կողմերը քննարկել են հանրապետությունում առկա խնդիրները, այդ թվում՝ անվտանգային իրավիճակին առնչվող հարցեր:

Քննարկումների ընթացքում անդրադարձ է եղել կազմակերպչական աշխատանքների թերացման և արտախորհրդարանական որոշ ուժերի անհեռատես ու պետական անվտանգությանը վնաս հասցնող քայլերին։

Դավիթ Իշխանյանը կարևորել է  հրատապ հարցերի օրակարգով  ԱԽ նիստ հրավիրելու անհրաժեշտության մասին:

Մեկնարկած հանդիպումների շարքը, ըստ ԱԺ նախագահի, նպատակ է հետապնդում վերականգնելու միջհամագործակցային կապը օրենսդիր, գործադիր և դատական մարմինների, ինչպես նաև հանրապետությունում գործող տարբեր կառույցների հետ:

 --00—ԼՀ