Ոստիկանությունը պլանավորում է տուգանքները, այս տարի պլանը գերակատարվել է․ Hetq.am

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News

ոստ

Հայաստանի պետական բյուջեի եկամուտների ոչ մեծ հատված մշտապես ապահովվում է իրավախախտումների համար նախատեսված տուգանքների հաշվին։ Բյուջեում այդ տողն այսպես է ձևակերպված՝ իրավախախտումների համար գործադիր, դատական մարմինների կողմից կիրառվող պատժամիջոցներից մուտքեր։ Տարեկան բյուջեն ընդունելիս այդ մուտքերը պլանավորվում են։ Այս տարի պլանը գերակատարվել է։

Ըստ Ֆինանսների նախարարության՝ 2023 թվականի առաջին կիսամյակում իրավախախտումների համար կիրառվող պատժամիջոցների կամ ավելի պարզ ասած՝ տուգանքների արդյունքում բյուջե է մուտքագրվել 10.6 մլրդ դրամ։ 

Դրա մեծ մասը՝ մոտ 8.5 մլրդ դրամը (80.2%) ՀՀ ոստիկանությունն է «ապահովել»։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։

 --00--ԼՀ