Յուրիչիչը հրաժեշտի խոսք է հղել Փյունիկի երկրպագուներին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 23, 24News

IMG_4517-1-750x375-1-750x375

Ինչպես տեղեկացրեց «Փյունիկը»՝ թիմի խորվաթ հարձակվող Լուկա Յուրիչիչը տեղափոխվում է ռումինական «Կլուժ»։

Ֆուտբոլիստն իր հրաժեշտի խոսքն է հղել երևանյան թիմի երկրպագուներին։

«Ողջույն, «Փյունիկի» երկրպագուներ։

Մեկ տարի անց ժամանակն է եկել հրաժեշտ տալու։ Միասին իսկապես անմոռանալի ճանապարհ անցանք, ու ես վայելել եմ ամեն պահը «Փյունիկի» մարզաշապիկով։ Ցանկանում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել սիրո ու աջակցության համար։

Երևանը և «Փյունիկը» հավերժ հատուկ տեղ կունենան իմ սրտում։ Առա՛ջ, «Փյունիկ»»,- գրել է ֆուտբոլիստը։

--00—ՅՄ