Ռայիսին հայտարարել է, որ BRICS-ը կարևոր դեր է խաղում համաշխարհային տնտեսությունում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News

հ

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին Հարավաֆրիկյան Հանրապետությունում BRICS-ի գագաթնաժողովին մասնակցելուց հետո օգոստոսի 25-ի առավոտյան ժամանել է Իրան և լրագրողների հետ զրույցում ընդգծել BRICS-ի կարևորությունը՝ որպես համաշխարհային կոալիցիա։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով IRNA գործակալության հրապարակումը։

Ռայիսիի խոսքով՝ BRICS-ն առանցքային դերակատարում ունի ամբողջ աշխարհում տնտեսական և առևտրային համագործակցության ոլորտում։

Նախագահ Ռայիսին ընդգծել է, որ BRICS-ը կենտրոնացած է առևտրատնտեսական համագործակցության վրա, և որ դաշինքի հետ Իրանի հարաբերությունները համահունչ են նրա կայուն տնտեսությանը՝ ընդգծելով, որ համաշխարհային, տարածաշրջանային և անդրտարածաշրջանային կազմակերպությունների հետ շփումը կամրապնդի Իրանի քաղաքական հզորությունը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00--ԼՀ