Ռուսաստանը ձգտում է գործարկել «3+3» խորհրդատվական մեխանիզմը

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16,  24 News

Պուտին

Նոյեմբերի 16-ին Ռուսաստանի Դաշնության և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Էբրահիմ Ռայիսին հեռախոսազրույց են ունեցել, որի շրջանակում քննարկել են «3+3» խորհրդատվական մեխանիզմի գործարկումը:

Պուտինը մտահոգություն է հայտնել ղարաբաղյան տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ։

Ռուսաստանը ձգտում է գործարկել «3+3» խորհրդատվական մեխանիզմը՝ տարածաշրջանում վստահություն ձևավորելու և համագործակցությունը խթանելու համար։ ՌԴ նախագահը հույս է հայտնել, որ Իրանը նույնպես կաջակցի այդ ձևաչափին։

 --00—ՄՀ